20/10/2020 12:05
Պետդեպարտամենտը չի մեկնաբանում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ Պոմպեոյի հանդիպման տվյալները
Պետքարտուղարությունը չի մեկնաբանել հրապարակված լուրը` կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի՝ հոկտեմբերի 23-ին երկու առանձին հանդիպումների հնարավոր անցկացման մասին:
Ամերիկյան ԱԳՆ մամուլի ծառայությունը չի պատասխանել ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին՝ հաստատել և մեկնաբանել հանդիպման մասին տեղեկատվությունը, որը ավելի վաղ հրապարակել էր Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ հրապարակման, պետքարտուղարը նախ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, ապա ՝ իր հայ գործընկերոջ հետ: