20/10/2020 19:44
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով ձեռնարկված քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունների շուտափույթ վերսկսելու ուղղությամբ:
Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ: