20/10/2020 14:32
Սահմանային կրակոցները որպես ագրեսիա գնահատելը և ՀԱՊԿ-ին դիմելը վաղ է. ԱԳ փոխնախարար
Պետք է Հայաստանի Հանրապետության հանդեպ ագրեսիա լինի, իսկ սահմանային կրակոցները գնահատել որպես ագրեսիա, վաղ է, լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունների առնչությամբ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Եթե եղավ Հայաստանի վրա հարձակում, այո, նախ պետք է դիմենք ՄԱԿ-ին՝ ֆիքսելու, որ մեր դեմ ագրեսիա է: Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին, և այդ ամենը կանոնակարգված է: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել: Առաջին դեմքերի մակարդակով ինֆորմացիայի փոխանակում կա: Մենք անընդհատ շփման մեջ ենք, տեղեկացնում ենք, բայց ես հույս ունեմ, որ ՀԱՊԿ-ին դիմելու պահը չի գա», - ամփոփեց ՀՀ փոխարտգործնախարարը: