20/10/2020 17:04
Լապշինն՝ ադրբեջանական կեղծ տեսանյութերի մասին. «Պազվում է Ղարաբաղում ավտոմեքենաներն ուկրաինական «UA» համարանիշներով են»
«Ազատագրված» Հադրութից, Մարտունիից և Ջաբրայիլից ադրբեջանցի զինվորականների նկարահանած տեսանյութերից պարզվում է, որ հայերն արաբական ծածկագիր են օգտագործում, և Մարտունիում գործում է Սիրիայի ազգային բանկ, իսկ դատելով արաբական գրությունից՝ բաժանմունքը, չգիտես ինչու, Հալեպում է, գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում:
«Նաև ադրբեջանական տեսանյութերից ինձ համար բացահայտեցի, որ Ղարաբաղում ավտոմեքենաներն ուկրաինական «UA» համարանիշներով են, իսկ դրանց շուրջ ավերածությունները հիշեցնում են Դոնեցկը: Բացի այդ, իմացա, որ Ադրբեջանի կողմից իբր գրավված Զոդի լեռնանցքում սոճիներ են աճել: Ընդամենը մեկ տարում, մեկ տարի չեմ եղել այնտեղ: Դա իսկական հրաշք է, չէ՞ որ այնտեղ միայն մերկ ժայռեր էին:
Ենթադրում եմ, որ շուտով Ադրբեջանը մեզ կծանոթացնի Յաշմա հատուկ նշանակության ջոկատի գրոհայինների սելֆիների հետ Ստեփանակերտում: Այդ լուսանկարներից մենք կիմանանք, որ Ստեփանակերտը գեղեցիկ մի քաղաք է ծովափին, որը հիշեցնում է Սումգայիթը», - գրել է նա: