20/10/2020 11:30
Խաթիբզադե. Իրանն անընդունելի է համարում Ղարաբաղում կատարված վայրագությունները
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հոկտեմբերի 19-ի երեկոյան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող զինված հակամարտության ֆոնին համացանցում հայտնված «տագնապալի նկարներին», հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը:
Խոսքը հայ ռազմագերիների գլխատման ու գնդակահարման, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստերի մասին է, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում:
Խաթիբզադեն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ընդունում նման վայրագությունները, որոնք բնորոշ են ահաբեկիչներին:
Իրանի արտգործնախարարությունը ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին էլ կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: