20/10/2020 12:04
Ֆրանսիայում սպանված ուսուցիչը դառնալու է պատվավոր լեգեոներ
Ֆրանսիայում սպանված պատմության ուսուցիչը հետմահու պարգևատրվելու է Պատվո լեգեոնի շքանշանով, BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը:
Բացի այդ, նա պարգևատրվելու է Ակադեմիական արմավենու շքանշանով:
«Սա շատ խորհրդանշական է. այս շքանշանը շնորհվում է ուսուցիչներին, կրթության աշխարհի ներկայացուցիչներին», - Բլանկերի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Ուսուցչի ազգային հրաժեշտի արարողությունը տեղի կունենա չորեքշաբթի երեկոյան Սորբոնում:
Հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում գտնվող Քոնֆլանս-Սենտ-Օնորին նահանգի ուսումնական հաստատությունից դուրս հարձակվողը գլխատել է տղամարդուն: