20/10/2020 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1234 դեպք, մահերի թիվն ավելացել է 12-ով
Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 66 694 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1234-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 48 734 (+526) մարդ, այս պահին բուժվում է 16 541-ը (+696):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1419 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1101-ի (+10), իսկ այլ պատճառներով՝ 318 (+2):
Մեկ օրում մահացել է 12 մարդ: