20/10/2020 13:15
Արցախում լրագրողներին թիրախավորելու համար Ադրբեջանը միջազգային պատասխանատվություն է կրում. Արման Թաթոյան
Երբ Ադրբեջանի հրթիռակոծությունների հետևանքով Արցախում միջազգային լրագրողներ վիրավորումներ ստացան, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե վերջիններս Արցախ այցելելու համար պետք է թույլտվություն խնդրեին իրենցից: Մինչդեռ սա միջազգային իրավունքի հիմքերին հակասող հայտարարություն էր, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը:
«Լրագրողների աշխատանքը կոնֆլիկտային գոտիներում, այս դեպքում՝ Արցախում ունի լեգիտիմ, իրավապաշտպան նշանակություն՝ վեր հանելու ճշմարտությունը: Լրագրողներն ունեն պաշտպանության երաշխիքներ: Արցախում նրանք եղել են քաղաքացիական հագուստով, տաբերանշաններով, զինվորականների հետ առնչություն չեն ունեցել, և հետևաբար Ադրբեջանը վերջիններիս թիրախավորելու համար միջազգային պատասխանատվություն է կրում», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանը: