20/10/2020 13:37
Չնայած մեր կոչերին ու հրավերներին՝ միջազգային կառույցները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից. Թաթոյան
Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող զանգվածային ավերածությունները հետևանք են այն բանի, որ միջազգային կառույցները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր կոչերին ու հրավերներին, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը:
«Եվ հիմա չափազանց կարևոր է ցույց տալ, որ ոչ ոք չպետք է անտեսվի և մեկուսացվի: Պետք է ապացուցել, որ քաղաքական պատճառները չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա: Մեր հասարակությունում տպավորություն է ձևավորվում, որ միջազգային կառույցների կողմից խտրական վերաբերմունք է դրսևորվում: Չճանաչված հանրապետություններում էլ ապրում են կանայք, երեխաներ, որոնք չպետք է դուրս լինեն միջազգային պաշտպանության իրավունքից», - ասաց ՄԻՊ-ը: