20/10/2020 14:19
Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն, զորակցում եմ վարչապետին արժանապատիվ որոշում կայացնելու հարցում. Արա Զոհրաբյան
Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի և չեմ լիազորում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ անձի կնքել նման գործարք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ բանակցելիս հիշել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջերին»,- նշել է նա՝ ավելացնելով, որ զորակցում է վարչապետին հայ ժողովրդի համար արժանապատիվ որոշում կայացնելու հարցում: