20/10/2020 12:35
Արցախի ապաստարաններում սննդամթերք և դեղորայք է հասցվում՝ անկախ ռիսկային հանգամանքներից
Արցախի ապաստարաններում գտնվող մարդկանց անհրաժեշտ սննդամթերք և դեղորայք է հասցվում՝ անկախ ռիսկային հանգամանքներից, հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
«Հումանիտար օգնության բաժանման աշխատանքներում ներգրավված է նաև տեսչական մարմնի թիմը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ ու բոլոր աշխատանքներին անմիջական մասնակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ: