21/10/2020 13:16
BILD-ի ի՞նչ հարցերից է վախեցել Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է հարցազրույց տալ գերմանական հայտնի BILD-ին՝ Ղարաբաղյան պատերազմի մասին, ապա հանկարծ հրաժարվել է դա անել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերը:
«Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն Նախագահ», - հարցրել է նրան խմբագիրը:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի վարչապետն ու նախագահը՝ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը, արդեն զրուցել են BILD-ի հետ: