21/10/2020 15:17
Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, քննարկել է հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ կապված հրատապ հարցեր», - հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։