21/10/2020 22:51
Ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս հասցրել խաղաղ բնակչությանը
Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և համանուն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս հասցրել խաղաղ բնակչությանը:
Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են:
Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն եղել: