21/10/2020 16:33
Դու ես հենց այն մարդը, որ պետք է զենք վերցնի ու կռի հաղթանակը. Վարչապետը կոչ է անում ձևավորել կամավորական ջոկատներ (Տեսանյութ)
Պետք է պայքարենք անմնացորդ, անսասան մեր ժողովրդի իրավունքների համար՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է զենք վերցնել ու կռվել, նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին ու այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք, ի վերջո, կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման», - ասաց նա։
Վարչապետը հայտարարեց՝ առանց Արցախի չկա Հայաստան։
Նա ՀՀ բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին կոչ արեց ձևավորել կամավորական ջոկատներ, որոնք կիրականցնեն ժողովրդի իրավուքնի պաշտպանության գործն ու այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ։
«Նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում, ինչ-որ նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց՝ պետք է կանգնել հերոսաբար կռված ու զոհված տղաների տեղը։
«Ո՞վ, ո՞վ պետք է կանգնի՝ մենք բոլորս, դու ես հենց այն մարդը, որ այսօր պետք է վեր կենա ու զենք վերցնի, գնա՛ հերոս տղերքի կողքը կանգնի ու կռի այն հաղթանակը, որը մեր նպատակն է։ Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը կուսակցություններին, ՀԿ-ներին նույնպես կոչ արեց ձևավորել ջոկատներ։