21/10/2020 14:48
Ցույց՝ Մադրիդում. մասնակիցները համերաշխություն են հայտնել Լեռնային Ղարաբաղին (Տեսանյութ)
Ավելի քան հազար մարդ երեքշաբթի երթով անցել է Մադրիդի փողոցներով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին Հայաստանին համերաշխություն հայտնելու նպատակով:
Ցուցարարները երթով անցել են Թուրքիայի դեսպանատան մոտակայքով և կանգ առել Պատգամավորների համագումարի մոտ՝ խաղաղության կոչ անելով և քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունն Ադրբեջանին:
«Իսպանիան այն երկրներից է, որոնք ավելի շատ զենք են վաճառում Ադրբեջանին և Թուրքիային։ Այդ զենքերը սպանում են մարդկանց, նրանք հարձակվում են, հարձակվում են մարդկանց ոչնչացնելու համար», - բողոքի ակցիայի վայրում ասել է հայազգի նկարիչ Արա Մալիկյանը: