21/10/2020 16:25
Աբխազիայի քաղաքացիները պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են միջազգային ասոցիացիաների և կազմակերպությունների գրասենյակներին՝ կապված Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետ:
Նրանք միացել են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման պահանջներին:
Դիմումն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական խորհրդարան, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակ: