21/10/2020 22:21
Որևէ միլիմետր առաջ չեն եկել. Արծրուն Հովհաննիսյանը՝ սահմանային իրավիճակի մասին
Մարտական գործողությունները բոլոր ուղղություններով շարունակվել են, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այսօր մարտերը թեժ են եղել նաև կենտրոնական ուղղությամբ:
Հյուսիսում հակառակորդը հարձակողական մի քանի փորձ է կատարել, որոնք հետ ենք մղվել՝ կորուստներ պատճառելով:
«Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել և առաջանալ, սակայն հրետանային դիպուկ կրակի շնորհիվ փախուստի են դմել», - նշեց Հովհաննիսյանը:
Նա ավելացրեց, որ հարավային ուղղությամբ հակառակորդի խմբերը հիմնականում առանց զրահատեխնիկայի են եղել: ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ուղղվածությունն ավելի հարավ է եղել՝ Արաքսի հունի մոտ:
«Մի քանի օջախային առանձին տեղերում մեր ԶՈՒ-ն առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել է, որևէ միլիմետր առաջ չեն եկել», - ընդգծեց Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ օդուժ շատ չի կիրառվել, թեև առավոտյան մեկ ինքնաթիռ ենք խոցել:
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ մարտերը շարունակվել են, բայց այնքան թեժ չեն եղել, որքան նախորդ օրերին:
Կիրառվել է հիմնականում հրետանային քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն, գրոհող խբեր, հետևակ, մասամբ՝ օդուժ: