21/10/2020 12:49
Տեռորիստներին հարվածելը լեգիտիմ է համարվում, և ՌԴ-ի կողմից նման գործողություն իրականացնելու իրավունքները ձևավորված են. Մարուքյան
Իմ ակնկալիքն այն է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը և մարդասիրական զինադադարը կայանան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր կրկին Մոսկվա մեկնելու փաստին:
«ՌԴ-ն այստեղ պոզիտիվ պարտականություն ունի՝ պարտադրելու ձեռք բերված պամանավորվածությունները: Բոլոր իրավական հիմքերը կան՝ ուժ կիրառելու. խոսքը հակաահաբեկչական գործողությունների մասին է: Տեռորիստներին հարվածելը լեգիտիմ է համարվում, և ՌԴ-ի կողմից նման գործողություն իրականացնելու իրավունքները վերջին 20 օրում ձևավորված են», - ասաց պատգամավորը: