21/10/2020 13:20
Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է. ԼՀԿ ղեկավար
Ստեղծված իրավիճակում միակ ելքը հակառակորդին ուժով հետ շպրտելն է, որովհետև հայկական կողմին այլընտրանք թողնված չէ: Պետք է ուղղակի ջախջախել, հետ շպրտել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հստակ կարող եմ աել, որ ՀԱՊԿ-ին դիմելու հարց այս պահին չկա, չի քննարկվում: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա նա ունի ուսերին վերցրած բեռ, որը չի իրականացվել: Խոսքը հումանիտար զինադադարի մասին է: Հետևաբար պետք է Ռուսաստանից պահանջել, որ իրագործի իր միջնորդությունը: Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է», - ասաց նա: