21/10/2020 21:07
Նախագահների փորձառությունն ու գիտելիքը ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստանի և Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ քննարկելու և լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում։ Նախագահների փորձառությունն ու գիտելիքը ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է», - գրել է Ռոբերտ Քոչարյանը։