21/10/2020 14:14
Օդեսայի մարզում հրկիզել են տեղի լրատվամիջոցներից մեկի խմբագրությունը
Անհայտ անձինք լույս չորեքշաբթի գիշերը հրկիզել են Օդեսայի մարզի alternatyva.org խմբագրությունը, հայտնել է Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն:
«Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերն Օդեսայի մարզի Օվիդիոպոլ քաղաքում հրկիզվել է alternatyva.org թերթի խմբագրությունը: Սա մեկ շաբաթվա ընթացքում անկախ լրատվամիջոցների դեմ կատարված երկրորդ հանցագործությունն է: Շաբաթ՝ հոկտեմբերի 17-ին, alternatyva.org-ի գլխավոր խմբագիր Ռոման Վարշանիձեին ծեծի էին ենթարկել երեք անհայտ անձինք նկարահանման ընթացքում », - գրել է Տոմիլենկոն ֆեյսբուքյան իր էջում:
Նա հայտնել է, որ, ըստ ականատեսների, երկու անհայտ անձինք կոտրել են պատուհանը և մոլոտով կոկտեյլ նետել դրա վրա: Հրդեհի հետևանքով խմբագրությունում այրվել է կահույքն ու հատակը, սարքավորումները չեն վնասվել: