21/10/2020 12:02
Բանկերին կոչ եմ անում, որ օվերդրաֆտ կամ «կրեդիտներ» ունեցող զինծառայողների հարցերը կարգավորեն. Արման Աբովյան
Պետք է մեխանիզմներ գտնել, որպեսզի առաջնագծում գտնվող մարդկանց ընտանիքները չմնան բանկային պատավորությունների բեռի տակ, խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Բանկերին կոչ եմ անում, որ գոնե օվերդրաֆտ կամ «կրեդիտներ» ունեցող զինծառայողների հարցերը կարգավորեն, որպեսզի մարդիկ առաջնագծում հանգիստ լինեն իրենց ընտանիքների համար», - ասաց նա: