21/10/2020 13:57
Առողջապահական համակարգը վերահսկում է կորոնավիրուսային իրավիճակը. Նարեկ Զեյնալյան
Առողջապահական համակարգը վերահսկում է կորոնավիրուսային իրավիճակը: Այս պահին կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով վերապրոֆիլավորվել է շուրջ 20 բուժհաստատություն, ևս երկուսն առաջիկա օրերին կմիանա պրոցեսին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
«Որոշ մարդիկ բուժումն ստանում են տնային պայմաններում: Իսկ ծանր դեպքերը տոկոսային հարաբերակցությամբ պակաս են, քան առաջին ալիքի դեպքում: Ամեն դեպքում, առողջապահական համակարգն այս պահին պայքարում է երկու ճակատով, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հավելյալ ծանրաբեռնվածություն չլինի», - ասաց նա:
Նարեկ Զեյնալյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ՀՀ ազգանբնակչության քանի տոկոսն է մինչ այս վարակվել քովիդով՝ նշելով, որ նման վիճակագրություն չկա: