21/10/2020 11:01
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1836 դեպք, մահերի թիվն ավելացել է 23-ով
Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 68 530 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1836-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 49 219 (+485) մարդ, այս պահին բուժվում է 17 869-ը (+1328):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1442 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1121-ի (+20), իսկ այլ պատճառներով՝ 321 (+3):
Մեկ օրում մահացել է 23 մարդ: