21/10/2020 12:38
Կորոնավիրուսի հետևանքով մահացած 20 պացիենտից մեկը 16-ամյա աղջիկ է. սա երեխայի մահվան առաջին դեպքն է ՀՀ-ում. ԱՆ
Հոկտեմբերի 21-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Մեկ օրում մահացել է 23 մարդ, որից 3-ը՝ այլ պատճառներով:
ԱՆ-ից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
«Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ: