22/10/2020 22:22
Օջախային մարտերը, որոնք ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ բնակավայրեր ու ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են. Հովհաննիսյան
Այսօր հակառակորդը Արցախի սահմանի ողջ երկայքնով հարձակողական գործողությունները շարունակել է, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ակտիվ է եղել ինչպես հյուսիսում, այնպես էլ կենտրոնական ու հարավային ուղղություններում:
«Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել բնակավայրերի ուղղությամբ: Այս օջախային մարտերը, որոնք ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ բնակավայրեր ու ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են», - նշեց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ հարավում հակառակորդը փորձել է առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք:
«Բայց առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են: Որոշ տեղերում նրանք հետ են շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստ», - ասաց նա:
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ մարտական գործողությունները հիմնականում հրետանայի միջոցների և նվազագույն հետևակի կիրառմամբ են ընթանում. «Այսօր որոշ հատվածներում նաև օդային հարձակման միջոցներ են կիրառվել, մասնավորապես, դասական մարտավարական օդուժ»:
Ավելի ավելի վաղ հաղորդել էինք, որ հայկական կողմը խոցել է ևս մեկ «Բայրակթար» ԱԹՍ: