22/10/2020 10:30
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2306 դեպք, մահերի թիվն ավելացել է 16-ով
Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 70 836 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2306-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 49 787 (+568) մարդ, այս պահին բուժվում է 17 869-ը (+1722):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1458 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1131-ի (+10), իսկ այլ պատճառներով՝ 327 (+6):
Մեկ օրում մահացել է 16 մարդ: