22/10/2020 20:58
Պուտին. Եթե Ղարաբաղում 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել
Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ չեն համընկնում, բայց դա չի նշանակում, որ անհրաժեշտ է կրակել, անհրաժեշտ է փոխզիջում փնտրել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումները չեն համընկնում, քանի որ մենք կարծում ենք, որ ի վերջո անհրաժեշտ է լուծել այսպիսի վիճահարույց հարցերը ոչ թե ուժի, ոչ զենքի, այլ դիվանագիտական ձևով բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի հանդիպման ժամանակ:
«Այո, իհարկե, կարելի է ասել, որ այնտեղ երեսուն տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա: Դե, ինչ, իմ կարծիքով, սա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել», - ասել է նա: