22/10/2020 16:32
«Viasat»-ը կդադարեցնի Թուրքիային «Բայրաքթար» ԱԹՍ-ների բաղադրիչների մատակարարումը
Ամերիկյան «Viasat» ընկերությունը կդադարեցնի Թուրքիային «Բայրաքթար» ԱԹՍ-ների բաղադրիչների մատակարարումը, հաղորդում է Infoteka24-ը:
Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ պետքարտուղարությանը՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ, որն իր անօդաչու թռչող սարքերը մատակարարում է Ադրբեջանին, որոնք, իրենց հերթին, օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ: Այս կապակցությամբ «Viasat»-ը բացատրություն կպահանջի Վաշինգտոնից:
«Viasat»-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել հայերից՝ ակցիաներ անցկացնելու և հասարակությանը այս փաստի մասին իրազեկելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ թուրք-ադրբեջանական ահաբեկչությունը շուտով կավարտվի: