22/10/2020 12:44
Ֆրանսիայում հայերը կոչ են անում միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը
Ֆրանսիայում հայկական սփյուռքը, որն ամենամեծն է Արևմտյան Եվրոպայում, կոչ է անում երկրին ավելին անել՝ Երևանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում աջակցելու համար:
Տասնյակ տղամարդիկ և կանայք շտապել են Փարիզում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի հրապարակ: Նրանք ծածանել են Հայաստանի կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը: Ոմանք ցուցանակներ են պահել՝ «Ճանաչեք Ղարաբաղը» գրությամբ, իսկ շատերը վանկարկում են «Հայաստան» կամ «Արմենիա»:
Ցուցարարները հավաքվել են՝ պահանջելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունում:
Ֆրանսիայում ապրում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ հայկական սփյուռքը՝ մինչև 600 000 անդամ: