22/10/2020 15:17
Թուրքիայում պատմել են С-400-ների փորձարկումների մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը հաստատել է Սինոպում Ռուսաստանի Դաշնությունից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերի փորձարկումները՝ դրանք անվանելով պայմանագրով նախատեսված աշխատանք:
«Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի գնման յուրաքանչյուր պայմանագրում ներառված են փորձարկումներ: Դրանք գնումների ծրագրի մաս են կազմում, սա զուտ տեխնիկական գործունեություն է», - համապատասխան հարցին Աքարի պատասխանը մեջբերել է NTV հեռուստաալիքը:
Աքարն ասել է, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը չի նշանակում դրա բաժանումը ՆԱՏՕ-ից, Անկարան դեռ պատրաստ է գնել ամերիկյան «Patriot» համակարգեր: