22/10/2020 09:34
«Հրապարակ». Էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է. եթե այս վիճակը պահպանվի, թշնամու ախորժակը նույնպես խիստ կնվազի
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի և կարծում է, որ կարողանալու է հաղթել պատերազմում։ Նրանց ծրագրերի մեջ մտնում է Լաչինի միջանցքը գրավելով՝ Արցախ-Հայաստան կապն ընդհատելը, որ Արցախը հայտնվի աքցանի մեջ և այլևս որևէ օգնություն չկարողանա ստանալ Երևանից։ Օղակի մեջ առնված Արցախին ու Հայաստանին հույս ունեն պարտադրել կապիտուլյացիայի ծրագիր, որի մեջ կմտնի ոչ միայն 5 շրջանի վերադարձը, այլ նաև մյուս 2 շրջաններն ու Շուշին։ Բայց նախօրեին մեր զորքի առաջխաղացման արդյունքում էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել, և եթե այս վիճակը պահպանվի, թշնամու ախորժակը նույնպես խիստ կնվազի»։