22/10/2020 18:04
Մոսկվան ակտիվ ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար. Զախարովա
Մոսկվան ակտիվ ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում հասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությանը վերջ տալուն: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները քննարկվել են հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումների ժամանակ», - ասել է նա:
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի կունենա Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Ինչպես և նախկինում, մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Միջնորդների հաջորդ հանդիպումը նախատեսված է վաղը՝ Վաշինգտոնում», - ավելացրել է Զախարովան: