22/10/2020 22:29
Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Հովհաննիսյանը մեկնաբանել է Ալիևի՝ Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածի մասին հայտարարությունը
Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածում համառ մարտեր են, և լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող, ի պատասխան Ալիևի հայտարարությանը, թե իրենց զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել այդ սահմանը՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Եթե ինչ-որ նեղ տեղամասերում էլ նրանց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն», - ասաց Հովհաննիսյանը: