22/10/2020 12:17
Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում հերթական տեռորիստական ակտը փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը` Արցախի դեմ կռվելու համար բերված վարձկան ահաբեկիչների կողմից, ինչը կրկին անգամ փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից` Ադրբեջանի համար բարենպաստ քարոզչական ֆոն ապահովելու նպատակով»: