22/10/2020 17:52
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել (Տեսանյութ)
ՌԴ ԱԴԾ-ն բերման է ենթարկել ծագումով Կենտրոնական Ասիայից տղամարդու, որն ահաբեկչություն էր նախապատրաստում Մոսկվայի շրջանի իշխանությունների շենքերից մեկում: Այս մասին հինգշաբթի ТАСС-ին հաղորդել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչություն մայրաքաղաքի շրջանում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից մի տղամարդու՝ ծնված 1999 թվականին,որը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ցուցումով պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել կառավարական շենքերից մեկում՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով», - ասել են ԱԴԾ-ից:
Ահաբեկչի հագեցած պահոցում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրամասեր, իսկ կապի միջոցներում նրանք նամակագրություն են գտել գրոհայինների հետ, որոնք քննարկում էին պլանավորված ահաբեկչությունը, պայթուցիկ նյութեր պատրաստելու ինտերնետային հրահանգներ, ինչպես նաև տեսանյութ՝ ահաբեկիչների առաջնորդներին ուղղված, այսպես կոչված, երդման մասին:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում են քննչական գործողություններ: