22/10/2020 22:50
Ռազմական գործողությունները Հայաստանի ամբողջ սահմանին տեղափոխելու դեպքում Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, այս մասին ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին», - ասել է վարչապետ Փաշինյանը։