22/10/2020 12:26
Պուշկով. Թուրքիան կարող է միայն սրել հակամարտությունը Ղարաբաղում
Ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ եթե Թուրքիան Ադրբեջանի խնդրանքով զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտությունը միայն կսրվի, խաղաղ սցենարը բացառվելու է:
Չորեքշաբթի Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ իր երկիրը զորքեր կուղարկի Լեռնային Ղարաբաղ, եթե նման խնդրանք ստացվի Ադրբեջանից:
«Թուրքիայի փոխնախագահ Օքթայը հաստատել է իր պատրաստակամությունը Բաքվի խնդրանքի դեպքում թուրքական զորքեր ուղարկել Ղարաբաղ: Թուրք զինվորականները Ղարաբաղո՞ւմ: Դա կհանգեցներ հակամարտության ընդլայնմանն ու միջազգայնացմանը և կբացառվի խաղաղության սցենարը: Էլ չենք ասում անցյալի ուրվականների վերածննդի մասին», - գրել է Պուշկովը Twitter- ում: