22/10/2020 17:00
Սնոուդենն անժամկետ բնակության թույլտվություն է ստացել Ռուսաստանում
ԱՄՆ հետախուզության նախկին սպա Էդվարդ Սնոուդենն անժամկետ կացության թույլտվություն է ստացել Ռուսաստանում, РИА Новости-ին հայտնել է փաստաբան Անատոլի Կուչերենան, որը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնում է ամերիկացու շահերը:
«Էդվարդ Սնոուդենն անժամկետ կացության թույլտվություն է ստացել Ռուսաստանում», - ասել է Կուչերենան:
Նա ավելացրել է, որ կացության թույլտվություն ստանալու ընթացակարգը հետաձգվել է՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: