22/10/2020 22:52
Փաշինյանն օգտակար է համարում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների հանդիպումները
Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը։
«Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահները ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին», - ասել է վարչապետը։
Հարցին՝ օգտակա՞ր է համարում այդ հանդիպումները, Փաշինյանն արձագանքել է. «Ես դրանք վնասակար չեմ համարում»։