22/10/2020 14:51
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, գնդապետ Գարեգին Պողոսյանն ու գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել։
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը նույնպես պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: