22/10/2020 20:22
Պուտին. Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի
Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների բոլոր կողմերն անկեղծորեն ձգտում են կարգավորման, սակայն Ռուսաստանը բոլորից շատ է դրանում հետաքրքրված:
Նա նաև նշել է, որ շատ է ցանկանում փոխզիջման տարբերակներ գտնել Ղարաբաղի հարցով, և օրվա ընթացքում մի քանի անգամ զրույցներ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պուտինը նաև նշել է, որ հույս ունի՝ Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ ամերիկացի գործընկերները կգործեն Ռուսաստանի հետ փոխհամաձայնեցված: