22/10/2020 11:21
Մեկ շաբաթում հանրային նշանակության վայրերում կատարվել է ավելի քան 4300 վարակազերծում
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հոկտեմբերի 15-21-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 4316 վարակազերծում, որից 2773-ը՝ մարզերում, 1543-ը՝ Երևանում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը աջակցում է նաև ախտահանման խնդրանքով դիմող կառույցներին։