23/10/2020 20:08
Նիկոլ Փաշինյանը տեսակցել է Սասուն Միքայելյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Փաշինյանը տեսակցել է ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Սասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել էր։
ԵԿՄ-ից Aysor.am-ին հայտնել էին, որ Միքայելյանը վիրավորում է ստացել ոտքերի ու մեջքի հատվածում։
Նա ստացել է բեկորային վնասվածքներ, երկու անգամ վիրահատվել է, բժիշկները վիճակը գնահատում են կայուն: