23/10/2020 15:17
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղարաբաղի կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ը ներգրավելու հավանականությունը
Քանի դեռ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում է և այն չի տեղափոխվել Հայաստան, ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին խոսելը կոռեկտ չէ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Հակամարտությունը չի տեղափոխվել Հայաստանի տարածք, Հայաստանից ոչ մի խնդրանք չի եղել, ոչ էլ պաշտոնական հայց է եղել: ՀԱՊԿ-ն օգնում է իր անդամ երկրներին որոշակի իրավիճակներում, երբ առկա է հստակ ագրեսիա: Քանի դեռ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, որը հայերը չեն ճանաչում որպես իրենց տարածքի մի մաս և հնարավոր չէ ճանաչել, ճիշտ չէ խոսել ՀԱՊԿ պաշտպանական ներուժի օգտագործման մասին», - լրագրողներին ասել է Պանկինը: