23/10/2020 22:15
Ադրբեջանը նորից հրթիռակոծել է Ստեփանակերտը. այրվել է ավտոմեքենա, ավերվել են շինություններ, վնասվել է գազատար
Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարդկային կորուստներ՝ չկան: