23/10/2020 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2474 դեպք, մահերի թիվն ավելացել է 16-ով
Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 73 310 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2474-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 50276 (+489) մարդ, այս պահին բուժվում է 17 869-ը (+3691):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1474 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1145-ի (+14), իսկ այլ պատճառներով՝ 329 (+2):
Մեկ օրում մահացել է 16 մարդ: