23/10/2020 10:36
Կատալոնացի պատգամավոր. Իսպանական զենքի վաճառքն Ադրբեջանին հակասում է ԵՄ օրենքներին
Կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերասն Իսպանիայի կառավարությանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Իսպանական զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային և Ադրբեջանին հակասում է ԵՄ օրենքներին: Մենք կառավարությանը կոչ ենք անում անորոշ ժամանակով դադարեցնել այդ արտահանումները, որոնք վտանգում են անմեղ խաղաղ բնակիչների կյանքը Եմենում և Լեռնային Ղարաբաղում», - գրել է նա: