23/10/2020 10:26
Պոմպեոն Մնացականյանի և Բայրամովի հետ առանձին քննարկումներ կանցկացնի
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Ամերիկայի արտաքին գործերի գերատեսչությունը՝ տեղական ժամանակով ժամը 09.30-ին (Երևանի ժամանակով 17.30-ին) Վաշինգտոնում նախատեսվում է Պոմպեոյի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ ժամը 10.30-ին (Երևանի ժամանակով 18.30-ին)`իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ավելի վաղ Պոմպեոն ասել էր, որ ցանկանում է Անդրկովկասի երկու հանրապետությունների նախարարներից տեղեկություն լսել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին և փորձել գտնել լարվածության ապաէսկալացման ուղիներ:
Արդեն սկսվել է Հայաստանի արտգործնախարարի այցը Միացյալ Նահանգներ: Մնացականյանը հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հետ: